Վարդենիսի քրեական հետախույզները հետախուզվողի են հայտնաբերել
01.04.2021 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել Վարդան Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: