Վարդենիսի ոստիկանները գտան ապօրինի փայտահատին
Օգոստոսի 4-ին, ժամը 01.30-ին, մի քաղաքացի հաղորդում է տվել, որ նույն օրը նկատել է, թե ինչպես են հարակից անտառից ապօրինի կտրել և տարել եղևնիներ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 19-ամյա մի բնակիչ օգոստոսի 2-ի ցերեկը կացնով ապօրինի հատել է 10 սոճի և իր կողմից շահագործվող «ԳԱԶ-31029» բեռնատարով այն տեղափոխել իրենց գոմ: Հետագա միջոցառումներով գոմից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի սոճու հատված 51 կտոր, որոնք տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն, որ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով ծառերը հատել է ինքը:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: