Հետախուզվում էր ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից
20.06.2023 10:59
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Չարենցի փողոցում հայտնաբերվել և բաժանմունք է տեղափոխվել 46-ամյա Զորիկ Ս.-ն, որը ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 360-րդ և 521-րդ հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է Վարդենիսի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: