ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսում կամրջի փլուզման հետևանքով 3 մարդ է մահացել

Նոյեմբերի 15-ին, ժամը  14.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի երկաթգծի մոտ կամուրջ է փլվել և փլատակների տակ մարդիկ են մնացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Շորժա-Վարդենիս ուղեմասի 185-րդ կմ-ին, կամուրջը վերանորոգելու ժամանակ, այն փլվել է, ինչի հետևանքով 1957 թ. ծնված Ներսես Մարտիրոսյանը, 1956 թ. ծնված Գագիկ  Ավետիսյանը   և 1956 թ. ծնված Վարուժան Սարգսյանը տեղում մահացել են, իսկ 1966 թ. ծնված Արգամ  Անտոնյանը, 1955 թ. ծնված Ռոբերտ Համբարձումյանը  և 1972 թ. ծնված Կարեն  Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: