ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսում և Վայքում զենք-զինամթերք են հանձնել

Հունվարի 20-ին, ժամը 13.00-ին, 1984 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ն ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և կամավոր հանձնել «Իժ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 20-ին, ժամը 17.00-ին, 1959 թ. ծնված Մերուժան Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 130 փամփուշտ:

***
Հունվարի 20-ին, ժամը 18.00-ին, 1961 թ. ծնված Գասպար Գ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է «Չերեմուխա» տեսակի ծխագլանակ, «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, ինքնաշեն նռնակ` «բիքֆուդյան» քողով և պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 116 փամփուշտ, «ՊՊ-9» լուսարձակիչի 15 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: