Վարդենիսում ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել 28-ամյա երիտասարդի
Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 16-ին, ժամը 19.00-ին, Երիտասարդության փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Գեղամասար գյուղի 28-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 1.49 գ կանեփանման զանգված: Վերջինս հայտարարել է, որ զանգվածը պատկանում է իրեն, անձնական օգտագործման համար է, քաղել է Վարդենիս-Սոթք ճանապարհից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: