Վարդենիսցի երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.48-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.10-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել է 27-ամյա համաքաղաքացին:
Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 19-ին 27-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին և խոստովանել, որ իր մոտ եղած դանակով մեկ անգամ խփել է 29-ամյա երիտասարդին:
Վարդենիսցի 27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: