ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում` Վարդենիսում տեղի ունեցած սպանությունը ժամեր անց բացահայտվեց. սպանությունը կատարողը ներկայացել է ոստիկանության բաժին (մանրամասներ)

13.10.2014 10:21 Սպանություն
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում` Վարդենիսում տեղի ունեցած սպանությունը ժամեր անց բացահայտվեց. սպանությունը կատարողը ներկայացել է ոստիկանության բաժին (մանրամասներ)

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.40-ին, Վարդենիսի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Արման Մանուկյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից իջել է 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը և իր մոտ ապօրինի պահվող ինքաձիգը նշված ավտոմեքենայի պատուհանից մտցնելով ներս՝ դրել է Արման Մանուկյանի որովայնին և կրակել, որից հետո դիմել են փախուստի:
Ա. Մանուկյանը Վարդենիսի կայազորային հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը, նույն օրը, ժամը 23.10-ին, ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ներկայացրել հանցագործության գործիք «ԱԿՍ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգը և հայտնել, որ ժամը 17.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Պասյոլոկ» կոչվող տարածքի կաթսայատուն չհասած ճանապարհին, վիճաբանության ժամանակ, Ա. Մանուկյանին վրա կրակել է ինքը:
Սասուն Կարապետյանը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Մերսեդես Բենց»-ի վարորդ Սարգիս Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: