Վարդենիսի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.02.2021 12:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Վարդենիս քաղաքի Վարդան Մամիկոնյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: