Վարկեր և բարքեր
Արծվանիկ գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Բորիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ համագյուղացին` 1974 թ. ծնված Նորայր Ա.-ն, չարաշահելով իր վստահությունը` 2012 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին իր անվամբ բանկում ձևակերպել է համապատասխանաբար 1.000 դոլար և 1.700.000 դրամի գյուղատնտեսական վարկեր, ստացել նշված գումարները, սակայն 2013 թ.-ից դադարել է դրանք մարել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է դիմել նաև նույն գյուղի մեկ այլ բնակիչ` 1965 թ. ծնված Ավետիս Հ.-ն և հաղորդում տվել, որ Նորայր Ա.-ն 2012 թ. ամռանը բանկում իր անվամբ ձևակերպել է 1.500.000 դրամ գյուղատնտեսական վարկ, ստացել այդ գումարը, սակայն 2013 թ. դեկտեմբերից դադարել է այն մարել:
Բայց սա դեռ ամենը չէ. ոստիկանության Կապանի բաժին է դիմել նաև Արծվանիկ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Վահրամ Հ.-ն և հաղորդում տվել, որ Նորայր Ա.-ն 2012 թ. նոյեմբեր ամսին բանկում իր անվամբ ձևակերպել է 1.500.000 դրամ գյուղատնտեսական վարկ, ստացել գումարը, սակայն 2013 թ. նոյեմբերից դադարել է այն մարել:
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: