Վարկը նպատակային չի օգտագործել
02.10.2014 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Գրիգոր Բ.-ին, որը 2013 թ. հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի (Վարկը ոչ նպատակային օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: