Հետախուզվողը Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է վերադարձել
17.12.2018 14:03
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 16-ին, ժամը 05.05-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է վերադարձել 1982 թ. ծնված Կարեն Պ.-ն, որը 2017թ. օգոստոսի 7-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի, 311 հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասի և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: