Վարորդը դիմել է փախուստի
11.06.2013 11:46
ՃՏ պատահարներ
Հունիսի 10-ին, ժամը 13.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 84 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ և դիմել փախուստի:
Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: