Վարորդը դիմել է փախուստի
Հունվարի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մասիսի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 42-ամյա մի տղամարդու և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
