Վարորդը հայտնաբերվել է
Մայիսի 31-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ռուբինյանց փողոցի սկզբնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Հովհաննես Է.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, նա իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով 48-ամյա մի կնոջ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից տեղափոխել է նույն փողոցի թիվ 2/2 շենքի բակ, և մինչև կինը փորձել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը` իրեն պատկանող 4 տոպրակները վերցնելու, Հովհաննես Է.-ն ավտոմեքենայով դիմել է փախուստի` հափշտակելով դրանք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: