Վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Հունիսի 2-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Գյումրիի Բուլվարային թաղամասի թիվ 7 շենքի դիմաց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը` 1986 թ. ծնված Ալեքսանդր Ատավինը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
