Վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
06.05.2013 12:18
ՃՏ պատահարներ
Մայիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Դաշտաքար ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատարի հենասյանը, այնուհետև՝ ծառի:
Պատահարի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված Կարեն Կարապետյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: