Վարորդը մահացել է
09.06.2014 12:39
ՃՏ պատահարներ
Հունիսի 8-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Կարմիր Աղեգի-Մղարթ գյուղերի դաշտամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ոռոգման դատարկ ջրանցքը:
Վարորդը` 1950 թ. ծնված Լևոն Ղազարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: