Վարորդը մնացել է ավտոմեքենայի և ավտոտնակի դռների միջև
01.12.2012 12:04
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հանելով՝ շարժիչն առանց անջատելու կայանել և իջել է ավտոտնակի դռները փակելու. այդ ընթացքում մեքենան հետընթաց շարժվել է, ինչի հետևանքով նա մնացել է ավտոմեքենայի և ավտոտնակի դռների միջև:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: