ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը և երկու ուղևորները մահացել են

11.10.2014 12:09 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Սուրենի Պռոշիկյանի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան ժամը 17.00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում` Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի աջակողմյան մասում գտնվող ծառին, ինչի հետևանքով նա և 2 ուղևորները /տվյալները պարզվում են/ տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր` 1997 թ. ծնված Սամվել Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: