ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը և ուղևորները խոստովանել են, որ կանեփանման թփերը քաղել են այգիներից՝ իրենց օգտագործման համար

Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.30-ին,  ոստիկանության Նաիրիի բաժնի  ծառայողները Բուժական գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված  Սլավիկ Ա.-ին` «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1977 թ. ծնված  Անդրանիկ Գ.-ին, 1981 թ. ծնված Անդրանիկ Պ.-ին  և 1979 թ. ծնված Վահագն Ս.-ին:
Ավտոմեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանեփանման թփեր, նույնանման զանգվածներ, ծխամորճ: Կանեփանման զանգվածներ են հայտնաբերվել նաև երեք ուղևորների մոտ:
Սլավիկ Ա.-ն և ուղևորները խոստովանել են, որ կանեփանման կանաչ թփերը քաղել են Բուժական գյուղի տարբեր այգիներից՝ իրենց օգտագործման համար:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: