Վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց
01.10.2012 11:28
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատ գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: