ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը հիվանդանոցում մահացավ

15.09.2023 10:34 ՃՏ պատահարներ
Վարորդը հիվանդանոցում մահացավ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար էին բախվել «ՎԱԶ», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և ավտոբուս. «ՎԱԶ»-ի և «Հունդաիի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 02.30-ին, «ՎԱԶ»-ի 62-ամյա վարորդ Ենոք Հայրապետյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: