Վարորդները դիմել են փախուստի
30.10.2012 12:55
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայիի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: