ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդները նպաստել են մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Շենգավիթի  բաժնի   ծառայողները  Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են  ներկայացրել  1978 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ` 1986 թ. ծնված  Վիոլետա  Հ.-ին ու 1972 թ. ծնված Աստղիկ Ե.-ին:
Պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Վիոլետա  Հ.-ին, Աստղիկ Ե.-ին, ոմն Սիրուշիկի, Աննայի և Անահիտի, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում, որտեղ նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև բացի օրական 5.000 դրամից, յուրաքանչյուր հաճախորդի դեպքում մարմնավաճառներից վերցրել է 1.000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիրուշիկի, Աննայի և Անահիտի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի  բաժնի   ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի  մոտից, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1977 թ. ծնված Վարդան Հ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ՝ 1985 թ. ծնված Լուսինե Բ.-ին ու 1979 թ. ծնված Սիրուշ Ս.-ին:
Պարզվել է, որ Վարդան Հ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Լուսինե Բ.-ին ու Սիրուշ Ս.-ին, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանում, որի ընթացքում նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև, բացի օրական 5.000 դրամից` յուրաքանչյուր հաճախորդի դեպքում  մարմնավաճառներից վերցրել է 1000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն: 
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: