Վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
04.06.2013 11:53
ՃՏ պատահարներ
Հունիսի 3-ին, ժամը 17.50-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 113/1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, որը դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի և «ԳԱԶ-24»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: