ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդներից մեկը մահացել է

19.04.2013 11:15 ՃՏ պատահարներ

Ապրիլի 18-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել  «Մերսեդես SLK»   և   «Մերսեդես E»  մակնիշի ավտոմեքենաներ և կողաշրջվել: Բախման հետևանքով վարորդները և «Մերսեդես SLK»-ի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիվանդանոցում «Մերսեդես E»-ի վարորդը` 1987 թ. ծնված  Տիգրան Գրգորյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: