Վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է
22.06.2015 16:53
ՃՏ պատահարներ
Հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 3-րդ կմ հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1993 թ. ծնված Ռազմիկ Գաբրիելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հունիսի 20-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: