43-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
26.01.2023 10:13
ՃՏ պատահարներ
Հունվարի 12-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում իրար էին բախվել «Կիա Ռիո», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 26-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 43-ամյա Անուշավան Գրիգորյանը, մահացել է:
Քրեական վարույթը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: