Հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին
23.05.2023 13:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 22-ին, ժամը 15.40-ին, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի ավտոկայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1990 թ. ծնված Խաչիկ Գ.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով:
Խաչիկ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: