Թմրամիջոց՝ ներքնաշորից
11.04.2015 11:30
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Անուշ Վ.-ին, 1995 թ. ծնված Հայկուհի Մ.-ին, 1986 թ. ծնված Սևակ Ղ.-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ին և 1980 թ. ծնված Մարգար Գ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ վարորդի ներքնաշորի միջից հայտնաբերվել է 1.7 գ դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: