Վրաերթի ենթարկվածը մահացավ հիվանդանոցի ճանապարհին
Հունիսի 16-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեծամոր-Արմավիր ճանապարհի 4-րդ կ/մ հատվածում վրաերթի է ենթարկել Բալասան Պողոսյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
