ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վեդիում
01.10.2021 11:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 30-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Հուսիկ Գ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 16-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: