ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վեճ, ծեծկռտուք և ապօրինի հրազեն. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

Հոկտեբերի 25-ին Արտաշատի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այգեզարդ գյուղի բնակիչ, հանրությանը մականուններով հայտնի հինգ տղամարդ դաշտում վիճաբանել են, որի ընթացքում արձակված կրակոցից նրանցից մեկը ոտքից վիրավորվել է:
Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որին հետևել է բացատրական աշխատանք: Հոկտեմբերի 29-ին վիճաբանության մասնակիցներից երեքն ինքնակամ ներկայացել են բաժին: Ըստ նրանց` վիճաբանության ժամանակ քաշքշել են իրար, և նրանցից մեկի ձեռքին եղած որսորդական հրացանից կրակվել է:
Ապօրինի պահվող հրազենը առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: