ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Միջհարևանային վեճ Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 26-ի գիշերը, ժամը 2.40-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վանաձորի Բուլղարական ավանի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ:
Մեկնում է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվում է, որ տղամարդը վիրահատարանում է և ի վիճակի չէ հաղորդում տալ:
Նախաձեռնվում է քրեական վարույթ, ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ, և շուտով հաջողվում է պարզել որոշ հանգամանքներ:
Բազումի քրեական հետախույզները համագործակցում են Լոռու մարզային վարչության գործընկերների հետ, և բացատրական աշխատանքի արդյունքում առավոտյան ժամը 6.15-ին ինքնակամ բաժին է ներկայանում տուժածի հարևան 20-ամյա երիտասարդը:
Նա պատմում է, որ ժամը 01.20-ի սահմաններում ինքը վիճաբանել է 28-ամյա հարևանի հետ, այդ ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հարևանն իր մոտ եղած երկաթյա լինգով հարվածներ է հասցրել իրեն ու հորը, պատճառել մարմնական վնասվածքներ, այդ ընթացքում էլ ինքը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է հարևանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո դանակը նետել է մոտակայքում և գնացել տուն:
Երիտասարդը հայտնել է նաև, որ վիճաբանությանը, հորից բացի, ներկա էր նաև եղբայրը:
Դանակահարող երիտասարդը ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Դանակը հայտնաբերվել է:
Առավոտյան ժամը 8.08-ին Վանաձորի շտապօգնության աշխատակիցները Բազումի բաժնում բուժօգնություն են ցույց տվել դանակարողի 45-ամյա հորը և տեղափոխել հիվանդանոց: Ըստ բժշկական կենտրոնից ստացված հաղորդման՝ նրա մոտ ախտորոշվել է «ձախ արմնկային ելունի կոտրվածք»:
Նախաքննությունը շարունակվում է: Հարևանների միջև ծագած վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: