ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը վետերաններին պարգևատրել է մեդալներով և կրծքանշանով
29.04.2023 10:34
Պաշտոնական
Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնք մեծ փորձ և ճանապարհ ունեն անցած ոստիկանության համակարգում։ ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ պարգևատրումը վետերանների հանդեպ ունեցած մեծագույն հարգանքի դրսևորումն է:
Հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման, զենք-զինամթերքի կամավոր հանձնման, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի կապակցությամբ Արամ Հովհաննիսյանը վետերաններին պարգևատրեց «Մարտական զորակցություն», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։