Գողության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
17.08.2023 12:38
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 16-ին, ժամը 01.25-ին, Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 45-ամյա Կարեն Ա.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Կոտայքի քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: