Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
20.06.2023 11:02
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 19-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 46-ամյա Ատոմ Մ.-ն: Նա 2019 թ. մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափաման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: