Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացվեց նախաքննական մարմնին
15.10.2021 10:59
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքնի շնորհիվ հոկտեմբերի 14-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 25-ամյա Սաշիկ Մ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, ապա ներկայացվել քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: