ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վերադարձվեց սահմանից

Նոյեմբերի 18-ին, ժամը 22.50-ին, Երևանի Մանթաշյան փողոցի ռեստորանային համալիրի մենեջերը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ համալիրի նախկին մենեջերը, հուլիս ամսից սկսած, տարբեր օրերի հաճախորդներից վերցրել է ընդհանուր մոտ հինգ միլիոն դրամի կանխավճար և յուրացրել գումարը:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին, ժամը 8-ին, Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդը ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: