ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վերապատրաստումներ պարեկային ծառայության ղեկավար կազմի համար

Ոստիկանության կրթահամալիրում հերթական անգամ տեղի ունեցան պարեկային ծառայության աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ։ Այս անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում վերապատրաստումներն անց են կացվել պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի համար։ Ներգրավված էր ինչպես պարեկային ծառայության, այնպես էլ Երևանի, Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումների ղեկավարությունը։ Դասընթացներն անցկացնում էին ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ներկայացուցիչները։
«Դասընթացը, որ մենք վարում ենք, հիմնականում վերաբերում է համաչափ ուժի գործադրմանը՝ մարդու անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Սովորեցնում ենք մարտավարական տարբեր հնարքների կիրառություն, ինչպես, օրինակ՝ կասկածյալի ուժազրկումը, տարբեր տեխնիկական հնարքների օգտագործումը, ըմբշամարտ, նաև երթևեկության մեջ բարձր ռիսկային տրանսպորտային միջոցների կանգնեցում և այլն»,-ասում է դասընթացավար Մայքլ Դեյվիդ Լոպեսը։
Դասընթացավարներն ասում են, որ պարեկների պատրաստվածության առումով, շուրջ երկու տարվա համեմատությամբ, դրական մեծ տարբերություն կա։ «2020 թվականի դեկտեմբերից ենք սկսել դասընթացները և իսկապես շատ մեծ ոգևորությամբ են սովորում։ Սկիզբը միշտ դժվար է, բայց դասընթացից դասընթաց փոխվում է պարեկների մտադրվածությունը, նրանց ոգևորությունն ու ինքնավստահությունը»,-ասում է դասընթացավար Դերլ Հուդեքը:
Վերապատրաստման այս կուրսը բացառապես պարեկային ծառայության ղեկավարության համար էր նախատեսված, ինչը ունի մի շարք նպատակներ։ «Ենթակա կազմը՝ այսինքն ծառայողները, հինգամսյա վերապատրաստման ընթացքում արդեն անցել են այս ամբողջ կուրսը շատ ավելի մանրամասն: Սա առավելապես կառավարչական հմտություններին ուղղված կուրս է՝ մարտավարական ուղղվածությամբ»,-ասում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի ոստիկանության բարեփոխումների ազգային համակարգող Ամալյա Հովսեփյանը։
Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի խոսքով՝ պարեկներին մշտապես անհրաժեշտ է շարունակական կրթություն ստանալը. «Մեր միջազգային գործընկերներն այս պարապմունքների ժամանակ մեթոդական ուղղություններ են տալիս։ Իրենք բերում են դիտակտիկ նյութեր, որոնք ծառայության ժամանակ հանդիպել են իրենց, և այդ մեթոդիկան մենք էլ ենք կիրառելու: Կարճ ժամանակ անց մենք ևս կստեղծենք դիտակտիկ նյութեր, կպատրաստենք ուսումնական ձեռնարկներ, որոնցով հետագայում մեր հրամանատարական կազմը կկարողանա անցկացնել բարձր մակարդակի վերապատրաստումներ»:
Վերապատրաստումներից հետո՝ հոկտեմբերի 14-ին, բոլոր մասնակիցներին տրվեցին համապատասխան հավաստագրեր։
ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն ավելի քան 20 տարվա ընթացքում շուրջ 50 միլիոն դոլարի աջակցություն է ապահովել Հայաստանի քրեական արդարադատության համակարգին, մասնավորապես՝ դատական համակարգին, քննչական մարմիններին և ոստիկանությանը։ «Այս ուղղությամբ կատարված աշխատանքներից մեկը ժամանակակից պարեկային ոստիկանության ձևավորումն էր, որն իրականացվում է ՀՀ կառավարության և ՀՀ ոստիկանության խնդրանքով։ Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների է բախվել անկախությունից ի վեր, և Հայաստանի ոստիկանության համար դժվար էր ոստիկանության արդիականացման համար անհրաժեշտ ուսուցումների ու գործողությունների ապահովումը։ Վերջին տասնամյակների ընթացքում ոստիկանությունն ամբողջ աշխարհում շատ է փոխվել՝ արձագանքելով հանցավորության ներկայիս միտումներին ու թվայնացման պահանջներին։ Հայաստանի ոստիկանության հետ մեր ծրագրերից մեկը պարեկային ոստիկանության ձևավորումն է։ Մենք միջազգային փորձառություն ունեցող հրահանգիչների ու դասընթացավարների ներգրավմամբ օգնում ենք ձևավորել հասարակությանը ծառայող ժամանակակից պարեկային ոստիկանություն, որն ունի ժամանակակից սարքավորումներ, հաղորդակցության արդիական համակարգեր, դյուրակիր ու ոստիկանական մեքենայում մոնտաժված համակարգչային սարքավորումներ։ Մենք նաև օգնում ենք բարեփոխել ոստիկանական գործունեությունը այնպես, որ այն համահունչ լինի ժամանակակից հասարակության ակնկալիքներին»,-ասում է ԹՊԻՀ իրավապահ ոլորտի ավագ ռազմավարական խորհրդատու Ադի Հոլովեյը:
Աշխատանքներում ներգրավված են ամերիկյան և միջազգային կառույցներ, որոնց շարքում են Միջազգային քրեական հետաքննությունների ուսումնական ծրագիրը՝ ICITAP-ը, Հետաքննությունների դաշնային բյուրոն և այլն։