Վերելակի էլեկտրական մարտկոցը գողացողը հայտնաբերվեց
06.03.2013 11:36
Գողություն
Մարտի 4-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները Ավանի Քուչակ թաղամասի թիվ 15 շենքի բակից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Խաչատուր Մ.-ին:
Պարզվել է, որ փետրվարի 23-ին նա գողացել է նշված շենքի վերելակի էլեկտրական մարտկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: