ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վերելակ է ընկել. կան զոհեր և վիրավորներ

Վերելակ է ընկել. կան զոհեր և վիրավորներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ Սասնա ծռեր փողոցի վերջնամասում` Դավիթաշենի կամուրջի մոտ գտնվող նորակառույց շենքի վերելակն ընկել է, կա 2 զոհ և 2 վիրավոր:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սասնա ծռերի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող կիսակառույց շենքի բեռնատար վերելակը 19-րդ հարկից ընկել է նկուղային հարկ, ինչի հետևանքով վերելակում գտնվող` շինարարության աշխատակիցներ՝ 1947 թ. ծնված Յուրա Գոգորյանը և 1960 թ. ծնված Հուսիկ Օհանյանը   տեղում մահացել են, իսկ 1969 թ. ծնված Խաչիկ  Եփրեմյանը  և 1954 թ. ծնված Գևորգ   Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի`  Խ. Եփրեմյանը և Գ. Սաֆարյանը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: