Ոստիկանները հետախուզվողներին հայտնաբերեցին Վերին Պտղնիում
Ապրիլի 25-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Վերին Պտղնի համայնքում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել 61-ամյա Ասատուր Կ.-ն, որը 2016թ. հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ապրիլի 25-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Վերին Պտղնի համայնքում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել 61-ամյա Կարինե Կ.-ն, որը 2019թ. փետրվարի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: