Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացավ ինքնակամ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 8-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ՔՀԳ վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը 2015 թ. մայիսի 7-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
