Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել է
07.01.2015 13:23
ՃՏ պատահարներ
Հունվարի 2-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 66 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել մի տղամարդու և կնոջ, ապա իր ավտոմեքենայով տեղափոխել էր նրանց հիվանդանոց:
Հունվարի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, վրաերթի ենթարկված տղամարդը` 1982 թ. ծնված Սարո Պողոսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: