Վթարի ենթարկված միկրոավտոբուսի վարորդը և 14 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
17.06.2013 12:04
ՃՏ պատահարներ
Հունիսի 16-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Աշտարակ ճանապարհի 17-րդ կմ-ին վթարի է ենթարկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Աշտարակ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս է եկել ճանապարհի աջ կողմ և բախվել գազատար խողովակի հենասյանը:
Պատահարի հետևանքով միկրոավտոբուսի վարորդը և 14 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: