Վթար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ մուտքի մոտ
Նոյեմբերի 2-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գյուրջյան փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ մուտքի մոտ «ԲԻԴ» մակնբիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի բետոնե եզրաքարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
