Վթար Գյումրիում
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 5 շենքի դիմաց «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց»-ի:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: