Վթար Երևանում. «ՎԱԶ-2102»-ի վարորդը մահացել է
27.07.2022 10:29
ՃՏ պատահարներ
Հուլիսի 26-ին, ժամը 01.15-ին, Երևանի Խանջյան փողոցը Հերացու փողոցին միացնող հատվածում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 61-ամյա վարորդ Էդուարդ Ավետիսյանը մահացել է, իսկ «Օպելի» վարորդը, երեք ուղևորները և «ՎԱԶ-2102»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: